Վիճաբանություն Թբիլիսիում. վիրավորները հայր ու որդի են

Թբիլիսիի Դոլիձե փողոցում երկու քաղաքացի է վիրավորվել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ հարևանը վիճաբանության ժամանակ վիրավորել է հորը և որդուն։

Ըստ տեղեկությունների՝ վեճը սկսվել է ավտոկայանատեղիի պատճառով։ Տուժածները տեղափոխվել են կլինիկա։