Նիկա Մելիային ձերբակալելու պահանջով դատախազությունը դիմել է դատարան

Վրաստանի դատախազությունն ընդդիմադիր Նիկա Մելիայի խափանման միջոցը կիրառելու միջնորդությամբ դիմել է դատարան: Դատախազությունից հայտնում են, որ Թբիլիսիի քաղաքային դատարանին միջնորդություն է ներկայացվել, որ Նիկա Մելիայի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվի կալանք:

Նշենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային զրկեց պատգամավորական մանդատից՝ դատախազության պահանջով:

Մելիան մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ: