Տալլինից առաջին չարտերային չվերթով Բաթումի են ժամանել 180 զբոսաշրջիկներ

Հունիսի 27-ին իրականացվել է Տալլին-Բաթումի առաջին չարտերային չվերթը:

Նշված չվերթով Բաթումի է ժամանել 180 զբոսաշրջիկ, որոնց 90 տոկոսը պատրաստվում է մեկ շաբաթ անցկացնել Վրաստանում:

Airbus A320 ինքնաթիռով Smartlynx Airlines-ի չարտերային չվերթները շաբաթը մեկ անգամ կիրականացվեն Տալլին-Բաթումի և հակառակ ուղղություններով:

Աջարիայի զբոսաշրջության վարչության ատենապետ Թինաթին Զոյիձեն Բաթումիի օդանավակայանում անձամբ է դիմավորել Տալլինից ժամանած ուղևորներին:

«Էստոնիան Աջարիայի համար տուրիստական նոր ​​շուկա է։ Այստեղ վերջին մի քանի տարիներին ակտիվորեն գովազդում ենք տարածաշրջանը: Տալլինի փողոցներում, տարածաշրջանի նկարներով պատված տրամվայը գրավում է էստոնացիների ուշադրությունը: Աջարիայում աճում է էստոնացի զբոսաշրջիկների թիվը, միայն վերջին 5 ամիսների ընթացքում սահմանը հատելու ցուցանիշը 59 տոկոսով բարձրացել է:

Մեր ռազմավարությամբ՝ վերջին տարիներին Աջարիան 16 նպատակային երկրներում գովազդում է տարածաշրջանը, ինչն էլ ծառայում է ավելի շատ եվրոպացի տուրիստների այցին: Հենց դրա արդյունքում են իրականացվում չարտերային թռիչքներ: Շուտով մենք կունենանք չարտերային թռիչք նաև Վիլնյուսից», — ասել է Թինաթին Զոիյձեն:

Աջարիայի տուրիզմի և հանգստյան դեպարտամենտի տվյալներով, Թալինից Բաթումի չարտերային չվերթներն իրականացնում են «Աջարիա տուր» տուրիստական ​​ընկերության և Tez tur-ի կողմից: