Այսօրվանից Վրաստանում մեկնարկում են Pfizer-ով պատվաստումները

Վրաստանում այսօրվանից մեկնարկում է Pfizer տեսակի պատվաստանությով պատվաստումները: Առողջապահության նախարարության համաձայն, առաջին փուլում քաղաքացիները կկարողանան պատվաստվել 7 բժշկական հաստատություններում:

Pfizer-ով պատվաստման համար անհրաժեշտ է 2 դեղաչափ, 21-28 օրվա ընդմիջումներով:

Հիշեցնենք, որ Pfizer- ով պատվաստվելու համար գրանցումը Վրաստանում սկսվեց հուլիսի 14-ին: Մի քանի ժամ տևած գրանցումը նախարարության հարթակում ընթանում էր խափանումներով: Հուլիսի 14-ին մինչև օրվա վերջ ամրագրվեց բոլոր 28 000 դեղաչափերը:

Մասնագետների խոսքով` առաջիկա շաբաթների ընթացքում փուլ առ փուլ Վրաստանը կստանա Pfizer տեսակի պատվաստանյութ: Ըստ Վրաստանի կառավարության` երկիրը ստանալու է 1 մլն Pfizer տեսակի պատվաստանյութ: