Թբիլիսիի քաղաքային դատարանում կրկին տարհանում է հայտարարվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը, որտեղ ընթանում էր գործարար Լևան Ջանգվելաձեի սպանության գործը, կրկին տարհանում է հայտարարվել։ Մեղադրյալները հեռացվել են դատարանի դահլիճից, իսկ փաստաբաններին, դատախազներին, դատավարությանը հետևողներին և լրագրողներին հրամայվել է լքել շենքն ու բակը։

Դահլիճում գտնվող լրագրողների խոսքով՝ մարդիկ տարհանվել են շենքից ռումբի առկայության մասին հաղորդման պատճառով։

Մինչ դատարանի շենքում գտնվողների տարհանումը, Լևան Ջանգվելաձեի գործի լսումների ժամանակ ընդմիջում էր հայտարարվել. վեցերորդ վկան հարցաքննության ժամանակ ուշաթափվել էր։