Թբիլիսին կիսում է Փարիզի վիշտը

Թբիլիսին կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունը հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Twitter-յան իրենց էջերում գրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում երեկ բռնկված հրդեհին:

«Ես ուշադրությամբ հետևում եմ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին: Վրաստանը կանգնած է ֆրանսիացիների կողքին», — Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահը:

«Ես ցնցված եմ տեղի ունեցածով և ցավում եմ հրդեհի պատճառով Փարիզի Աստվածամոր տաճարի կրած հսկայական վնասների համար: Այս ծանր պահին մենք կանգնած ենք Փարիզի ու Ֆրանսիայի կողքին», — գրում է Բախտաձեն:

Աշխարհի ճարտարապետական գլուխգործոց համարվող Աստվածամոր տաճարի՝ Նոտղը Դամ դը Պաղին (Notre Dame de Paris) հրդեհի պատճառով հասցված վնասի չափն այս պահին դեռ հայտնի չէ։