Թբիլիսիում ամենաթանկ բնակարանները Վակեի թաղամասում են

Թբիլիսիում վաճառված բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը հոկտեմբերին հասել է 1347 դոլարի, ըստ TBC Capital-ի։

Ըստ ուսումնասիրության, ամենաթանկ բնակարանները Վակեում են՝ միջինում մեկ քարակուսի մետրը 2299 դոլար, իսկ ամենաէժանը Սամգորիում՝ 1118 դոլար։

Տարվա ընթացքում գների աճը կազմել է 4%։

2025 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում վաճառվել է 668 նոր բնակարան, մինչդեռ շուկայում իրականացվել է 3461 գործարք։

  • Նոր բնակարանների վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 13%-ով։
  • «Հին բնակարանների» վաճառքը աճել է 20%-ով։
  • 50-ից 75 քառակուսի մետր մակերեսով բնակարանների ավանդաբար բարձր պահանջարկը պահպանվում է։
  • 75 քառակուսի մետրից մեծ բնակարանները կազմում են ընդհանուր վաճառքի 27%-ը։