Լատվիայի 24-ամյա քաղաքացի Էվելինա Սմիրնովան, որը մի քանի օր անհետ կորած էր Թբիլիսիում, հայտնաբերվել է։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունն «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ նշելով, որ ոչ ոք չի ձերբակալվել, քանի որ հանցագործության հետքեր չկան։
Էվելինա Սմիրնովայի մայրը՝ Նանա Պետրովան, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ինքը վստահ չէ, թե իրականում ինչ է պատահել և չի հավատում, որ իր դուստրը չորս օր անհետացել է իր կամքով.
Մի քանի օր անհետ կորած աղջկա մայրը մտավախություն ունի, որ աղջկան հարկադրել են թմրանյութեր օգտագործել: