Թբիլիսիում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Թբիլիսիի Բախտրիոնիի փողոցում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Տղամարդը տեղում մահացել է։

Tabula-ի փոխանցմամբ` Ներքին գործերի նախարարությունից  հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։