Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը Նոր տարվա գիշերը կգործի երկարացված ռեժիմով։
Այս ընթացքում և՛ Թբիլիսիի մետրոն, և՛ ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար։
«Մետրոն հունվարի 1-ին կգործի մինչև ժամը 03:00-ն, իսկ ավտոբուսները՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ի փոխարեն մինչև հունվարի 1-ի ժամը 03:00-ը։
Ռիկղե-Նարիկղալա ճոպանուղին ուղևորներին կսպասարկի դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 03:00-ն։
Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան գիշերին, Թբիլիսիի մետրոյի աշխատանքին՝ հունվարի 7-ին ժամը 00:00-ի փոխարեն մետրոն ուղևորներին կսպասարկի մինչև 03:00-ն։ Այս դեպքում ուղևորների սպասարկումը նույնպես անվճար կլինի», — ասվում է գործակալության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։