Դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն

Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությամբ, ապրիլի 1-ից հետո դպրոցներում բաց թողնված դասերը տարբեր ձևերով կլրացվեն:

Գերատեսչության տեղեկատվությամբ, նախարարությունը կորոշի մեթոդը և ծրագիրը, իսկ թե ինչ ձևով կիրականացվի բաց թողնված դասերի լրացումը՝ դպրոցները կորոշեն ինքնուրույն:

Ըստ նախարարության, դպրոցները կարող են դասերը լրացնելու համար օգտագործել շաբաթ կիրակի օրերը, կարող է հիմնական դասերից հետո սահմանվել լրացուցիչ դասեր, ինչպես նաև հնարավոր է դասերի ընթացքում որոշ թեմաների միավորում:

ԿԳՄՍ նախարարությունն այս թեմային շուրջ մարտի 16-ին դպրոցներին կուղարկի հատուկ խորհդատվություններ:

Հիշեցնենք, մարտի 11-ին Կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն՝ Վրաստանում  ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվել են մինչև ապրիլի 1-ը: