Վրաստանի Կարմիր խաչը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Վրաստանի Կարմիր Խաչը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ ռազմական գործողություններից տուժածների համար։ Այս մասին այսօր հայտնել է կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի նախագահ Նաթիա Լոլաձեն։

Ցամաքային տրանսպորտով բեռը կհասցվի Ուկրաինայի հարավ-արևմուտքում՝ Ռումինիայի սահմանից ոչ հեռու գտնվող Չեռնովցի քաղաք։ 

«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, յուրաքանչյուր քաղաքացու և Վրաստանի Կարմիր խաչի ընկերության կամավորներին՝ իրենց գործունեության և աջակցության համար», — ասել է Լոլաձեն:

Կազմակերպությունը կշարունակի մարդասիրական օգնություն հավաքել։ Կազմվել է առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ։