Վրաստանում հեղափոխություն կլիներ, եթե ինձ արտահանձնեին․ Սաակաշվիլի

«Վրաստանում հեղափոխություն կլիներ, եթե ինձ արտահանձնեին․․․»,-«Մեդուզա» պարբերականին տրված հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Այժմ Հոլանդիայում գտնվող Վրաստանի երրորդ նախագահը ասել է, որ Ուկրաինայում միակ նահանգապետն էր, որը հանդես էր գալիս արմատական բարեփոխման տեսանկյունից, սակայն իրականություն չի դարձել այն, քանի որ Ուկրաինայում նահանգապետները զրկված են հեղինակությունից ու բյուջե կառավարելուց:

Օդեսայի նախկին նահանգապետը նշել է նաև, որ ինքը կապ չի ունեցել Օդեսայի քաղաքապետարանի հետ: Սաակաշվիլիի խոսքով, այն մի խումբ «ավազակների» ձեռքում է, ովքեր ամեն ամիս գումար են հասցնում Կիև՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմ:

«Ես ասել եմ, որ եթե Ուկրաինայի իշխանություններն ինձ արտահանձնեին Վրաստան, որտեղ ինձ, անշուշտ, կբանտարկեին, երկրում հեղափոխություն տեղի կունենար։ Դա է պատճառը, որ  Վրաստանի իշխանությունները հետ կանգնեցին ինձ Վրաստան արտահանձնելու գաղափարից»,-ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով, Ուկրաինայում ծրագրում են քայլերթ անցկացնել, որտեղ 100 հազար մարդ է դուրս գալու փողոց։ Ըստ Սաակաշվիլիի, այս թիվը շուտով հասնելու է միլիոնի:

Նյութի աղբյուր՝ interpressnews.ge

Թողնել պատասխան