Գետը պլաստիկե տարաներով աղտոտելու համար քրեական գործ է հարուցվել

Սոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում ակտիվորեն տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները մեքենայից մեծ քանակությամբ պլաստիկե դատարկ շշեր հանում ու լցնում գետը:

Անհայտ է, թե կոնկրետ որտեղ է նկարահանվել տեսանյութը, և թե ովքեր են կադրում երևացող մարդիկ, թեև տեսանյութում պարզ երևում են մեքենայի վրացական համարանիշները:

Տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցվել, այդ մասին տեղեկությունը հաստատել են Վրաստանի Շրջակա միջավայրի վերահսկման դեպարտամենտից: