«Սուխիշվիլիներ» անսամբլը հանդես կգա Young Georgian Lolitaz ռոք խմբի հետ

Հին Նոր տարվա օրը Թբիլիսիում տեղի կունենա յուրահատուկ համերգ․ «Սուխիշվիլիներ» ազգային բալետի խումբը հանդես կգա Young Georgian Lolitaz ռոք խմբի հետ, որը ներկայացնում էր Վրաստանը «Եվրատեսիլ 2016»-ում։

Երաժշտության կենդանի կատարման ներքո տարբեր ոճերի պարեր կներկայացվեն Վարդերի հրապարակում գտնվող «Հանրապետություն» բազմաֆունկցիոնալ միջավայրում,  ժամը 21:00-ին։

«Մենք կնվագենք, իսկ «Սուխիշվիլիները»՝ կպարեն: Թե ինչ ենք նվագելու, չեմ ասի․ եկեք և դիտեք: Անակնկալ է։ Ես միայն կասեմ, որ նոր բան կլինի», — ասել է Young Georgian Lolitaz խմբի անդամ Նիկա Քոչարովը:

Հայտնի է, որ «Սուխիշվիլիներ» անսամբլը նույնպես հանդես է գալու իր նոր «Ցեկվա քարթուլի» («Վրացական պարը») ծրագրով:

Թողնել պատասխան