Մոսկվայում քննարկվել է Վերին Լարսում տիրող իրավիճակը

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ քննարկել են Վերին Լարսում տիրող իրավիճակը, տեղեկացնում է hy.armradio.am լրատվական կայքը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու ժամանակի պահանջներին համահունչ նոր որակի ծառայություններ։