ԵՄ հանձնակատարը երիտասարդներին կոչ է անում մասնակցել առաջիկա ընտրություններին

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը երիտասարդներին կոչ է արել մասնակցել առաջիկա ընտրություններին։

«Մենք չենք խառնվում ժողովրդի ազատ ընտրության հարցին: Միակ ուղերձը, որ ունեմ, դա կոչ է ուղղված հատկապես երիտասարդներին՝ օգտագործեք այս հնարավորությունը, ձեր ձայնը տեղ հասցրեք՝ մասնակցելով ընտրություններին»,-ասել է ԵՄ հանձնակատարը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ձայն մեծ նշանակություն ունի:

Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 28-ին։