Գորիի քաղաքապետարանը մոտ 1 միլիոն լարիի խնայողություն է արել

2018 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Գորիի քաղաքապետարանը էլեկտրոնային շուրջ 74 մրցույթ է իրականացրել, որի արդյունքում կարողացել է խնայել 926 հազար 295 լարի: Գորիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մրցույթների պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 336 հազար 335 լարի, մինչդեռ գնահատված սակագինը 15 միլիոն 262 հազար 630 լարի է եղել:

«Ստացված խնայողության օգնությամբ արդեն ֆինանսավորվել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրեր: Ընթացիկ տարում քաղաքապետարանը 128 մրցույթ է հայտարարել: Դրանց գինը կազմել է 19 միլիոն 758 հազար 746 լարի: Այս պահին ստորագրված է 74 պայմանագիր, բացասական է ավարտվել 6, դադարեցվել է 1, ընթացքի մեջ է 24, չի կայացել 23 մրցույթ»,- ասված է Գորիի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում: