Վրաստանը մասնակցել է Ինտերպոլի նախագահի ընտրություններին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մասնակցել է Ինտերպոլի նոր նախագահի ընտրություններին: Գերատեսչության պատվիրակությունը քվեարկել է Հարավային Կորեայի թեկնածուի օգտին:

Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցել է երկու թեկնածու: 101 ձայնով Ինտերպոլի նախագահ է ընտրվել փոխնախագահ Կիմ Չոն Յանը:

Ինչ վերաբերում է երկրորդ թեկնածուին, նա Ռուսաստանի Դաշնության կողմից է ներկայացված եղել՝ Ալեքսանդր Պրոկոպչուկ, ում օգտին քվեարկել է միայն 61 պատվիրակ:

Նշենք, որ Ինտերպոլի նախկին նախագահի անհետացման մասին պարզ դարձավ հոկտեմբերի 5-ին: Հետագայում պարզվեց, որ Մեն Հունվեյնը ձերբակալվել է Չինաստանում: Այնտեղ նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: