Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 25

Մառնեուլիի քաղաքապետարանը «Վրաստան» թերթի ադրբեջանալեզու («Գազեթ Գուրջիստան») բաժնից շաբաթական 200 օրինակ կգնի: 

Ռուսական Azimuth ավիաընկերությունը հոկտեմբերի 9-ից թռիչքներ կկատարի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Վրաստանի Բաթումի քաղաք:

Վրաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳ) Իլիա Դարչիաշվիլին սեպտեմբերի 25-26-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Եվրոպական միության աջակցությամբ CENN հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Երիտասարդ մասնագետների կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար։

Վրաստանի անունից գեղասահքում մրցող Լուկա Բերուլավան և Անաստասիա Մետելկինան ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտում անցկացված գեղասահքի պատանեկան գրան պրիի փուլում։

Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Լերի Աբուլաձեն 2023 թվականի մրցաշրջանն ավարտեց ոսկե դուբլով։

Վրաստանի ձյուդոիստների հավաքականի անդամ Իլիա Սուլամանիձեն միջազգային հեղինակավոր «Մեծ սաղավարտի» մրցաշարում պարտություն չի գրանցել և ոսկե մեդալ է նվաճել:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը պատասխանում է «Վրացական երազանքի» մեղադրանքներին, թե նախագահը «խախտում է Սահմանադրությունն ու օրենքը»։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի դադարեցնի Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի վրացական քաղաքացիությունը։

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարն աճել է 128,9 տոկոսով։