Առանց ուղեվարձի տեղաշարժի տուգանքի չափն աճում է

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարն աճել է 128,9 տոկոսով։

Ըստ Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի՝ այս տարվա 8 ամսում առանց ուղեվարձի ուղևորներին 2 մլն 613 հազար 206 լարի տուգանք է սահմանվել, 2022 թվականի հունվար-օգոստոսին՝ 1 մլն 141 հազար 386 լարի։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձը վճարելու երթևեկության համար. 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: