Խափանվել է Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ծերեթելի» կայարանի աշխատանքը

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ծերեթելի» կայարանի շարժասանդուղքների տակով անցնող լարերի շուրջ ծուխ է նկատվել մայիսի 10-ի առավոտյան ժամը 10:00-ի մոտակայքում: Անվտանգության ապահովման նկատառումներով՝ «Ծերեթելի» կայարանը դադարել է ուղևորների ընդունումը: Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Մետրոյի կայարանում գտնվող ուղևորների տարհանման կարիք չի եղել, քանի որ գնացքների երթևեկության հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Անխափան է նաև մնացած բոլոր կայարանների աշխատանքը»,- մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի ծառայության հայտարարությունն է փոխանցում interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան