Նախագահը Փարցխալաձեին չի զրկի քաղաքացիությունից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի դադարեցնի Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի վրացական քաղաքացիությունը։

«Ելնելով պետության շահերից՝ Վրաստանի նախագահը նպատակահարմար չի գտնում այս փուլում դադարեցնել Փարցախլաձեի Վրաստանի քաղաքացիությունը։

Նախագահը կարծում է, որ եթե Օթար Փարցխալաձեն պետք է պատժվի, նա պետք է պատժվի որպես Վրաստանի քաղաքացի»,- հայտնել են նախագահականից:

Ի դեպ, մինչ այդ՝ սեպտեմբերի 19-ին, Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ սպասում է արդարադատության նախարարության եզրակացությանը՝ Փարցխալաձեի քաղաքացիության վերաբերյալ, որը ստանալուց հետո կդադարեցնի վերջինիս քաղաքացիությունը։

Նշված եզրակացությունը արդարադատության նախարարությունը նախագահին է ուղարկել հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին:

Փլվող օլիգարխիկ բուրգը փրկելու փորձ է. Ազգային բանկի շուրջ ստեղծված իրավիճակը