Թբիլիսիում հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը սպանել է հարևանին

Թբիլիսիի Մարջանիշվիլիի փողոցի մերձակայքում ենթադրաբար հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը սպանել է հարևանին:

Լրատվամիջոցներին սպանված կնոջ հարևանը հայտնել է, որ ենթադրյալ հանցագործը 30 տարեկանից փոքր տղամարդ է, հոգեկան խնդիրներ ունի։ Նրա խոսքով՝ սպանված կինը 40 տարեկան չկար։

«Կինը մինչև 40 տարեկան էր, իսկ տղան, հավանաբար, մինչև 30 տարեկան։ Տղան բազմիցս տեղափոխվել է հոգեբուժարան և հաջորդ օրը վերադարձել տուն։ Նա հոգեկան խնդիրներ ուներ։ Նրանք հարևաններ էին։ Ինչքան գիտեմ, սպանությունից հետո նա փախել է», — լրատվամիջոցներին ասել է հարևանը։

Այս պահին ոստիկանությունը դեպքի վայրում քննչական գործողություններ է իրականացնում։