Թբիլիսիում կկայանա կայուն զարգացման տարածաշրջանային ֆորում

Թբիլիսին հունիսի 5-6-ը կհյուրընկալի Թբիլիսիի կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ ֆորումը փորձի, ժամանակակից մոտեցումների և նոր գաղափարների փոխանակման արդյունավետ հարթակ է։

Ֆորումը կայանալու է «Խաղաղության դերը կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ» խորագրով։ 

Կալաձեն ասել է, որ ֆորումին կմասնակցեն Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ, քաղաքապետեր և սակրեբուլոյի անդամներ, տեղական և միջազգային խոսնակներ, տարբեր ոլորտների փորձագետներ, նաև բիզնես ոլորտի, ակադեմիական շրջանակների և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ։