Չորս մարդ է ձերբակալվել անչափահաս աղջկա առևանգելու մեղադրանքով

Հուլիսի 15-ին իրավապահները Թբիլիսի Փոնիճալա թաղամասում չորս անձի են ձերբակալել անչափահաս աղջկա առևանգելու մեղադրանքով։

Ըստ տեղեկությունների՝ անչափահաս աղջկան առևանգել է նրա հորեղբոր որդին՝ ամուսնանալու նպատակով։

Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնել են, որ հետաքննությունը հարուցվել է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով` անչափահասի ազատության ապօրինի սահմանափակում։ Այդ հանցագործության պատիժը նախատեսում է 7-ից 10 տարի ազատազրկում։