Թբիլիսիում թմրանյութերին առնչվող մեղադրանքով ձերբակալվել է 6 մարդ

Թբիլիսիում իրականացված մի շարք օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար ձերբակալվել է 6 անձ, որոնցից մեկն անչափահաս է, հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։

«Մեծ և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման, նաև մեծ չափերի մարիխուանայի ապօրինի վաճառքին նպաստելու մեղադրանքով կալանավորվել են Չ.Ա.-ն, ծնված 2001 թվականին, Դ.Շ.-ն, ծնված 2003 թվականին, նախկինում դատված անձինք՝ Ն.Ց.-ն, ծնված 2002 թվականին, օտարերկրյա քաղաքացիներ՝ Օ.Ա.-ն, ծնված 2001 թվականին, Է.Բ.-ն, ծնված 2000 թվականին, Կ.Ե.-ն, ծնված 2003 թվականին, և Դ.Կ.-ն, ծնված 2008 թվականին։

Մեղադրյալների անձնական և բնակելի տների խուզարկության և անցկացված քննչական փորձարարության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալների նշած վայրերից որպես ապացույց առգրավել են Ալֆա-ՊՎՊ թմրամիջոց, չորացրած մարիխուանա, մեթադոն և սուբօքսոն», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը նաև առգրավել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, կպչուն ժապավեններ և պոլիէթիլենային տոպրակներ։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով։ Նշված հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ազատազրկմամբ։