ՆԱՏՕ -ն վերահաստատում է աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նստավայրում,  տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան (NGC) հանձնաժողովի նիստը, որում քննարկվել են ռազամավարական հաղորդակցությանը  վերաբերող հարցեր։  Վրաստանի Եվրաինտեգրման նախարարի գրասենյակից  «interpressnews»-ին հայտնել են, որ  նիստը ղեկավարել է Եվրատլանտյան ինտեգրման եւ համագործակցության տնօրինության ղեկավար Յարոսլավ Սկոնիեչկան։

Հանձնաժողովի նիստին վրացական կողմից մասնակցել են  Եվրաինտեգրման փոխնախարար Մարիամ Ռաքվիաշվիլին եւ ՊՆ-ի միջազգային հարաբերությունների եւ եվրաատլանտյան ինտեգրման դեպարտամենտի  ղեկավարի տեղակալ Թինաթին Մզարելուան: Նրանք ներկայացրել են երկրի առջև ծառացած  մարտահրավերները, ռազմավարական հաղորդակցությունը  ապահովելու նպատակով արված քայլերն ու  ապագա ծրագրերը:

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ընթացքում կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են աջակցությունը  Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին։

Թողնել պատասխան