Բացվել է թմրամոլների հարկադիր բուժման առաջին բժշկական բաժանմունքը։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նոր հիվանդանոցը նախատեսված է 22 հիվանդի համար։ Առաջիկայում նախատեսվում է աստիճանաբար ավելացնել մահճակալների թիվը։
«Թմրամոլությունից տառապող մարդկանց բուժման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոն» ՍՊԸ-ի բազայի վրա բացվել է պարտադիր բուժման առաջին բժշկական բաժանմունքը»,- հայտնել են նախարարությունից։
Տեղեկության համաձայն` բուժման գործընթացում ներգրավված է բազմամասնագիտական թիմ, որի կազմում թմրաբաններ են, տարբեր ուղղություններով մասնագիտացված բժիշկներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։