Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ խմբակային, առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և ապօրինի վաճառքի համար։ Այս հաղորդագրությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը։
Ըստ քննչական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության անցկացրած քննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները ապօրինի ձեռք են բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` 76,444 գրամ «Մեթադոն» թմրանյութ, որի մի մասը թաքցրել են Բաթումիում՝ տարբեր վայրերում, իսկ մի մասը պահվել է բնակելի տանը և մեքենայում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները վերոնշյալ թմրանյութերը առգրավել են մեղադրյալների բնակելի տան, մեքենայի և այլ վայրերի խուզարկության արդյունքում։