Լարսը փակ է

Եղանակային պայմանների պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գործում են սահմանափակումներ։

Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում է ավտոճանապարհների վարչությունը։

Այսուհանդերձ, ձնամաքրման աշխատանքների արդյունքում ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը վերականգնվել է և կիրականացվի առանց կանգառի։

Վարչությունից փոխանցում են, որ այս պահի դրությամբ Գուդաուրի- Կոբիի հատվածում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։