Սահմանափակումներ՝ Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է։ Այս մասին «Ալիք մեդիան» տեղեկանում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից։

Տեղեկության համաձայն՝ բաց է Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը։ Միջազգային նշանակության ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։