Խոշոր չափերով թմրանյութերի հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է հինգ անձ։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 5 անձի առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, վաճառքի, վաճառքի փորձի, վաճառքի նախապատրաստման և թմրանյութ պարունակող բույսի ապօրինի մշակման մեղադրանքներով:
Մեղադրյալների բնակարանների, նաև մեղադրյալների նշած վայրերի խուզարկության միջոցով իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում՝ «հերոին», «մեթադոն», «մարիխուանա» և այլն։ Նաև առգրավվել են էլեկտրական կշեռքներ և թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Նշված հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 19-260 ter, 18-260, 265 և 273 պրիմ հոդվածներով: