Թմրանյութերին առնչվող մեղադրանքով ձերբակալվել է 16 մարդ

Վրաստանի ոստիկանությունը Թբիլիսիում և շրջաններում թմրանյութերին առնչվող մեղադրանքով ձերբակալել է 16 անձի։

Հաղորդագրությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը։

Հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Դատավորի որոշման հիման վրա ոստիկանությունը թմրանյութերի վերահսկվող գնում է իրականացրել և գաղտնի աուդիո ու վիդեո տարբերակով ձայնագրել տվյալ գնումները։

Ըստ հաղորդագրության` մեղադրյալների անձնական և բնակելի տներից, նաև թմրամիջոցներ պարունակող բույսերի մշակման համար ստեղծված հատուկ ջերմոցից և քննչական փորձարարության ընթացքում խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են վաճառքի համար նախատեսված առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցներ, այդ թվում՝ «կոկաին», «մարիխուանա», ««կանեփ» և այլն։