Թմրանյութերին առնչվող մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահման, իրացմանը նպաստելու, նաև հրազենի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով։ Ձերբակալվել են նախկինում դատապարտված, 1977 թվականին ծնված Գ.Ջ.-ն և Ուկրաինայի քաղաքացի, 1997 թվականին ծնված Դ.Զ.-ն։

Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։

«Մեղադրյալների անձնական իրերի, տրանսպորտային միջոցների և բնակարանների խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթադոն, հերոին ու չորացրած մարիխուանա։

Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը նաև առգրավել է հրազեն և թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր», — ասված է գործակալության հայտարարության մեջ։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի, 260-րդ հոդվածի 3-րդ մասի, 260-րդ հոդվածի 6-րդ մասի և 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։