Ծերաքվիում և Սիոնիում երկաթբետոնե ներքին ճանապարհներ կկառուցվեն

Մառնեուլիի քաղաքապետարանը հերթական անգամ 2023 թվականի փետրվարի 24-ին մրցույթ է հայտարարել Ծերաքվի և Սիոնի գյուղերում ներքին երկաթբետոնե ճանապարհների կառուցման համար։

Ըստ մրցույթային փաստաթղթի՝ ծրագրի նախահաշվարկային արժեքը 437 հազար 700 լարի է։ Երկու գյուղերում, նախագծային փաստաթղթերի համաձայն՝ ընդհանուր առմամբ 6 ներքին ճանապարհ կկառուցվի:

«Օբյեկտի վրա կա գրունտային ճանապարհ, որը վնասված է, կան փոսեր, որոնք անձրևի ժամանակ լցվում են ջրով: Անձրևոտ եղանակին ճանապարհին երթևեկելը անհարմարություն է ստեղծում և՛ հետիոտների, և՛ վարորդների համար»,- նշված է նախագծային փաստաթղթերում:

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են իրենց մրցույթային առաջարկները ներկայացնել մարտի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։

Ի դեպ, աշխատանքների կատարման առաջին մրցույթը քաղաքապետարանը հայտարարել էր 2022 թվականի ապրիլի 13-ին, որին մասնակցել է երեք ընկերություն։ Այնուամենայնիվ, Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթը դադարեցրել էր: Ըստ տեղեկության՝ Սիոնիի և Ծերաքվիի ներքին ճանապարհների երկաթբետոնե ծածկի կառուցման մրցույթը դադարեցվել էր Մառնեուլի քաղաքի Նարիմանովի թիվ 1 շենքի պատշգամբի փլուզման պատճառով:

Մառնեուլիի քաղաքապետարանը Սիոնիի և Ծերաքվիի ներքին ճանապարհների երկաթբետոնե ծածկի կառուցման համար հատկացված գումարը ծախսել է Նարիմանովի թիվ 1 շենքի վերականգնման համար անհրաժեշտ նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։