UFC-ի վրացի չեմպիոն Իլիա Թոփուրիան կդառնա UFC-ի պատմության ընթացքի ամենամասշտաբային միջոցառման գլխավոր մասնակիցը։ Հունիսի 15-ին վրացի մարտիկը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար կմրցի ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ, տեղեկացրել է կազմակերպությունը։
Սպիտակ տանը կայանալիք միջոցառումը ստացել է UFC Freedom 250 անվանումը և նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Երեկոն բաղկացած կլինի վեց մարտից, իսկ Թոփուրիա-Գեյջի հանդիպումը կլինի եզրափակիչը։
29-ամյա Իլիա Թոփուրիան UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն է։ 2024 թվականի փետրվարին նա 66 կգ քաշային կարգի գոտու համար մարտում հաղթեց Ալեքսանդր Վոլկանովսկուն։ Թեթև քաշային կարգի (70 կգ) վրացի մարտիկը չեմպիոն դարձավ 2025 թվականի հունիսին՝ հաղթելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։ Ինչ վերաբերում է 37-ամյա Ջասթին Գեյջիին, ապա նա այժմ կրում է դիվիզիոնի ժամանակավոր գոտին։
Թոփուրիան թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու իր առաջին պաշտպանությունը կփորձի իրականացնել հենց Վաշինգտոնում՝ Սպիտակ տան տարածքում։ Նա խառը մարտարվեստում (MMA) մինչ այժմ անպարտելի է և տոնել է 17 հաղթանակ։