ԹՊՀ-ից դեպի խորհրդարանի շենք բողոքի երթ է անցկացվել

Հուլիսի 19-ին Թբիլիսիի պետական համալսարանից դեպի խորհրդարանի շենք բողոքի երթ է կայացել «Միայն ազատ ընտրություններ, ո’չ ռուսական հատուկ գործողություններին» կարգախոսով։

Բողոքի երթի կազմակերպիչներն են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բոյկոտող կուսակցությունները, քաղաքացիական ակտիվիստները, ուսանողները և եվրոպամետ հանրահավաքների ժամանակ ձերբակալվածների ընտանիքների անդամները։

Երթին միացել է «300 կին» բողոքի շարժումը։

Հանրահավաքի կազմակերպիչները պնդել են, որ իրենք չեն ճանաչում 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ինքնակառավարման մարմինների ընտրությունները և պահանջում են նոր, ազատ խորհրդարանական ընտրություններ։