Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 1997 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Բ.Գ.-ին, որը երկրում գտնվում էր առանց օրինական հիմքի, հայտնել է նախարարությունը:
Նախարարության հաղորդմամբ` անձը մեղադրվում է գողության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և բանտից փախուստի համար:
«ՆԳՆ միգրացիայի և Կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունների համագործակցության արդյունքում պարզվել է, որ ձերբակալված անձը հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք տարբեր հանցագործությունների համար, մասնավորապես՝ գողության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և բանտից փախուստի համար:
Միգրացիայի վարչության աշխատակիցները «Վալե»-ի սահմանային անցակետից արտաքսել են Թուրքիայի քաղաքացուն, ձերբակալվածը հանձնվել է Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ նրա նկատմամբ հետագա իրավական գործողություններ ձեռնարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ։