Ախալքալաքն ու Զարասայը եղբայր քաղաքներ կհռչակվեն

Ախալքալաքն ու Զարասայը եղբայր քաղաքներ կդառնան։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Լիտվայի Զարասայ քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Գուսևասի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է երկու քաղաքներ միջև համագործակցության հուշագրի ստորագրման նախապատրաստական ընթացքը։

Ախալքալաքի սակրեբուլոյի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այց կազմակերպել նաև Զարասայ​ քաղաք, նախանշվել է երկու քաղաքների միջև համագործակցություն մշակույթի, կրթության, ​սպորտի, բժշկության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Ախալքալաքի սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) տեղի ունեցած  հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Սաուլիուս Վալայնիսին, Լիտվայի բիզնես հատվածի ներկայացուցիչ Դենիս Շիկալովը և այլք։

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները այցելել են Ախալքալաքի Գավառագիտական թանգարան, Սպորտային համալիր, քաղաքի մի շարք տեսարժան վայրեր: