TI-ն` քաղաքական գործիչների Եվրոպայում գտնվող բիզնեսների և ակտիվների վերաբերյալ

Transparency International Georgia-ն հրապարակել է ուսումնասիրություն «Վրացական երազանք»-ի ներկա և նախկին անդամների, նաև կուսակցությանը մերձ գործարարների Եվրոպայում գտնվող բիզնեսների և ակտիվների վերաբերյալ։

Transparency International Georgia-ն հրապարակային աղբյուրներից տեղեկություններ է հայթայթել եվրոպական երկրներում ընկերություններ կամ անշարժ գույք ունեցող 18 անձանց մասին։

Ըստ «Transparency International Georgia»-ի՝ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի միջազգային բիզնեսը կազմում է մոտ 20 օտարերկրյա ընկերություն, որոնց միջոցով ընտանիքը տիրապետում է մոտ 125 վրացական ընկերության և մեծ քանակությամբ անշարժ գույքի, գրանցված է եվրոպական երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ և Ֆրանսիա։

Կախա Կալաձեն Փարիզում ունի 7 սենյականոց բնակարան, որը գնել է 2022 թվականի սկզբին 3.5 միլիոն եվրոյով: