Ներքին գործերի նախարարությունից «Նեթգազետի»-ին հայտնել են,որ Տկղիբուլիի հանքում մարդ է մահացել։
Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում։
Նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնել։
Ճիաթուրայի հանքագործները հայտարարություն են տարածել իրենց գործընկերոջ մահվան վերաբերյալ։
«Մենք տխուր լուր ունենք. տարածված հաղորդագրության համաձայն՝ Տկղիբուլիի հանքերից մեկում տեղի է ունեցել ողբերգական դեպք, որի հետևանքով, ցավոք, մեկ աշխատող մահացել է։ Այս փուլում մանրամասն տեղեկություններ չունենք դեպքի վերաբերյալ։
Ճիաթուրայի հանքագործների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Ընկերներ, աշխատակիցներ, ապագայում նմանատիպ մահացու դեպքերի կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ է ապահովել, որ աշխատանքային անվտանգության չափանիշները հնարավորինս պահպանվեն բոլոր ձեռնարկություններում, մասնավորապես՝ հանքերում։ Անհրաժեշտ է նաև, որ համապատասխան մարմինները պարբերաբար և արդյունավետ կերպով վերահսկողություն իրականացնեն», — ասված է Ճիաթուրայի հանքագործների հայտարարության մեջ։