Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նախագահին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

«Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին Վրաստան այցի համար և մաղթել արդյունավետ հանդիպումներ։

Հայ գործընկերոջը հյուրընկալում է Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին։ Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։

ՀՀ նախագահը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին։ Սա Վահագն Խաչատուրյանի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան», — նշված է հաղորդագրության մեջ։