Ի՞նչ է ենթադրում վարորդական իրավունքի միավորների նվազեցումը

Որոշ տեսակի ճանապարհային խախտումներ կատարելու դեպքում վարորդական իրավունքի միավորների նվազեցում չի իրականանա: «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենսդրական փաթեթի նախնական տարբերակում այսօր որոշակի փոփոխություններ կընդունվեն իրավաբանական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում՝ երկրորդ ընթերցմամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան, վարորդական իրավունքի միավորների նվազեցումը վերաբերում է հատուկ  վտանգ ներկայացնող խախտումներին: Պատգամավորն օրինակ է բերել բարձր արագությունը, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելը, կամ մեքենան ոչ սթափ վիճակում գտնվող մարդուն հանձնելը։

«Պատրաստ ենք նախաձեռնողների հետ հասնել համաձայնեցման, որ առանձին ճանապարհային խախտումների հանդեպ լինի սկզբունքային եւ խիստ մոտեցում: Թվարկածս դեպքերի համար վարորդը կպատժվի ավելի խիստ կերպով, սակայն սա չի վերաբերի օրինակ մեքենան սխալ կերպով կայանելուն»,- հայտարարել է Էկա Բեսելիան:

Հիշեցնենք, «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու ծրագիրը խորհրդարանում ներկայացրել է ներքին գործերի նախարարությունը:

Թողնել պատասխան