Հունգարիայի վարչապետին են ներկայացվել ՌԴ-ի գործողությունները

Վրաստանի և Հունգարիայի վարչապետները  Թբիլիսիում քննարկել են Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների բռնակցման հարցը։Այս մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր գործընկերոջ՝ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում:

Վրաստանի վարչապետը նշել է, որ հանդիպմանը ուշադրություն է դարձվել հատկապես մարտի 12-ին Աբխազիայում, այնուհետև ապրիլի 9-ին  Ցխինվալիում անցկացված «ընտրությունների», ինչպես նաեւ տարածքի անվանափոխության հարցով անցկացված հանրաքվեի անօրինականության վրա:

«Վերոնշյալ իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են տեղում միջադեպերի հետազոտման միջազգային մեխանիզմների ներդրման, ինչպես նաև 2008թ․օգոստոսի 12-ի համաձայնագրով հրադադարի լիարժեք դադարեցման  անհրաժեշտության  մասին »,- ասել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան