Վարդապետ Դորոթե Կղուրաշվիլին կարգալույծ է արվել

Պատրիարքարանը կասեցրել է վարդապետ Դորոթե Կղուրաշվիլիի քահանայական պարտականությունները կատարելու իրավունքը։

«Չնայած նախազգուշացումներին, եկեղեցական կանոնական էթիկայի բազմակի խախտումների համար, Առաքելական կանոնի 55-րդ կանոնի հիման վրա, կասեցվում է Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարի քահանա, վարդապետ Դորոթեի (Կղուրաշվիլի) քահանայական պարտականությունների կատարման իրավունքը», — ասված է Պատրիարքարանի կայքում հրապարակված կոնդակում։

Թեմական հանձնաժողովի եզրակացությամբ՝ Դորոթե Կղուրաշվիլի վարդապետը «մեղավոր է կարգապահական և բարոյական խախտումների համար»։

Նշենք. Դորոթե Կղուրաշվիլի վարդապետն ամենշաբաթյա պատարագ է մատուցում Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց հավաքվող ցուցարարներին։

Նա քննադատական հայացքներ ունի «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների նկատմամբ` բռնաճնշումների ու ցուցարարներին ցրելու համար և մասնակցում է եվրոպամետ, բողոքի ցույցերին։