Թբիլիսիի մետրոյի ամենամարդաշատ կայարաններից մեկի՝ «Վարկեթիլի»-ի վերականգնողական աշխատանքը կավարտվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբերին։
Այս տեղեկությունը հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որ նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է: Նրա խոսքով՝ պայմանագիր է կնքվել բելառուսական Probulid expert ընկերության հետ վերականգնողական աշխատանքը կարճ ժամկետում ավարտելու վերաբերյալ։ Ընկերությունը պետք է ուսումնասիրի մետրոյի մուտքի երկաթբետոնե կոնստրուկցիաները և մշակված նախագիծը։
Նշենք. մետրոկայարանի վերականգնողական աշխատանքը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ կապալառու «Բադա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հեռացրել է ասբեստ/ցեմենտի սալիկները շարժասանդուղքի թունելի և ուղևորների նստեցման հարթակի կամարից: Ընթացքում պարզվել է, որ անհրաժեշտ է թարմացնել նախագիծը, որի հիման վրա էլ կվերանորոգվի կայարանը։
Մանրամասներին ծանոթացեք ստորև՝
Ինչու է դադարեցվել մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնումը
«Վարկեթիլի» կայարանի վերականգման աշխատանքների մեկնարկից 2 տարի է անցել