Սպասարկման գործակալությունը տոն օրերի հետ կապված հայտարարություն է տարածել: Ծառայության տարածած տեղեկության մեջ նշված է, որ գործակալությունը 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ը ներառյալ չի աշխատի:
Համապատասխանաբար, այն անձանց համար, որոնց կոնկրետ ծառայությունների սահմանած ժամկետները լրանում են հենց այս ժամանակահատվածում, ամսաթվերը կտեղափոխվեն:
Մասնավորապես.
- Այն անձանց, որոնց վարորդական իրավունք ստանալու գործնական քննության առաջին փուլի 30-րդ օրը լրանում էր 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ը ներառյալ, կտրվի միայն մեկ քննության դուրս գալու իրավունք հունվարի 5-ից հունվարի 9-ը ներառյալ:
- Այն անձանց, ովքեր պահպանել/ամրագրել են տրանսպորտային միջոցի պետական համարանիշները, և նշված ժամանակահատվածում լրանում է պահպանման/ամրագրման ժամանակը, ժամկետը կերկարաձգվի մինչև հունվարի 5-ը ներառյալ:
- Այն անձանց նկատմամբ, ում տրանսպորտային միջոցի մաքսազերծման վերջին օրը համընկնում է 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ը ընկած ժամանակահատվածին, տուգանային պատժամիջոցներ չեն կիրառվի, և մաքսազերծման վերջնաժամկետ կսահմանվի հունվարի 5-ը:
- Այն անձինք, ովքեր պետք է վերցնեին տեղեկանքը (ապոստիլ/լեգալիզացիա) 2026 թվականի հունվարի 1-ին, 2-ին կամ 3-ին, տեղեկանքը կարող են վերցնել հունվարի 5-ին:
Այլ դեպքերում տեղեկանքների պատրաստման ժամկետը կհաշվարկվի օրենքով սահմանված ժամկետներում: