Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում հայտնված վիճաբանության աուդիոձայնագրությունները կապ չունեն ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության անդամների հետ, գրել է փաստերի ստուգման «Միթերի դետեկտոր» հարթակը:
Ըստ «Միթերի դետեկտոր»-ի՝ ապրիլի 22-ին Facebook-ում տարածվել է աուդիոձայնագրություն, որում ներառված են «Վրաստանի համար» կուսակցության անդամներ Անա Բուչուկուրիի և Նատիա Մեզվրիշվիլիի լուսանկարները, և, ըստ հեղինակի՝ լսվում են Բուչուկուրիի և Մեզվրիշվիլիի վիճաբանության ձայները։ Նույն տեսանյութը տարածվել է ֆեյսբուքյան «Անտի-մայդան, ազգի ձայն» խմբում։
«Սոցցանցերում շրջող ձայնագրության մեջ Բուչուկուրիի և Մեզվրիշվիլիի վիճաբանությունը չէ։ Ամբողջական աուդիոն, Live տեսագրության հետ միասին, տարածվում է TikTok-ում և ներառում է այդ հարթակի tata.morieli-ի և gijunia69gijunia-ի օգտատերերի վիճաբանության ձայները», — գրել է «Միթերի դետեկտոր»-ը:
«Միթերի դետեկտոր»-ը, ստուգելով տեսանյութերը, տարածված հարթակները և ձայները, եզրակացրել է. «Եվ այսպես, աուդիոձայնագրությունը Նաթիա Մեզվրիշվիլիի և Անա Բուչուկուրիի վիճաբանութունը չի ներկայացնում։ Իրականում, վիճաբանություն է, որը տեղի է ունեցել TikTok-ի երկու օգտատերերի միջև՝ ուղիղ հեռարձակմամբ»: