Մառնեուլիի մունիցիպալիտետի ընթացիկ տարվա բյուջեին ավելացել է ուսուցիչների օգնության ծրագիր, որը նախատեսում է ֆինանսավորել Մառնեուլիի մունիցիպալիտետի ոչ վրացալեզու դպրոցներում վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայական ծրագիրն իրականացնող ուսուցիչներին՝ «Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների ուսուցիչների խրախուսման կանոնի» հիման վրա։
Փաստաթղթում նշված է, որ ենթածրագրի շրջանակներում՝ «Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների ուսուցիչների խրախուսման կանոնի» հիման վրա, տեղական ոչ վրացալեզու դպրոցներում վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայական ծրագիրն իրականացնող ուսուցիչները տարվա 10 ամիսների ընթացքում (բացառությամբ հուլիս և օգոստոս ամիսների) կվարձատրվեն ամսական 50 լարիի չափով։